Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհի Վարվառա Շուրխովեցկայան (լուսանկարներ)

12:31 • 28.05.17

Դոնի Ռոստովում 103 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհու կոչումը կրող Վարվառա Շուրխովեցկայան. հայտնում է gazeta.ru-ն:

Աղբյուրը մանրամանում է, որ դերասանուհու հուղարկավորությունը կայանալու է մայիսի 29-ին:

Շուրխովեցկայան ծնվել է 1913թ. դեկտեմբերի 17-ին՝ Պյատիգորսկ քաղաքում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ դերասանուհին թատերախմբի հետ ելույթներ է ունեցել ինչպես առաջնագծում ծայառող, այնպես էլ հոսպիտալներում պառկած զինվորների առաջ:

Մինչև 1957թ. Շուրխովեցկայան խաղացել է Ռոստովի կոմեդիայի թատրոնում, իսկ դրանից հետո աշխատել է Գորկու անվան դրամայի թատրոնում:

 

   

Մահացել է Ռուսաստանի ամենատարեց դերասանուհի Վարվառա Շուրխովեցկայան (լուսանկարներ)