Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիրը hայտնի է
Հայտնի է դարձել «Ոսկե արմավենի» մրցանակի դափնեկրի անունը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Կաննի 70-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:
Ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Քլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարին: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի Խոակին Ֆենիքսը: Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Դիանա Կրյուգերը:
Կաննի կինոփառատոնն անցկացվում է Ֆրանսիայի Կանն քաղաքում` մայիսի 17-28-ը:










