Հայտնի է Իսպանիայի ամենալավ գաստրոնոմիկ քաղաքը զբոսաշրջիկների համար

03:47 • 28.05.17

Elcano թագավորական ինստիտուտի հարցման արդյունքներով՝ Իսպանիան որպես զբոսաշրջային կենտրոն 10-ից 8.2 միավոր է ստացել, իսկ երկրի գաստրոնոմիան՝ 7.3 միավոր:

Երկրի իշխանությունները վերջերս կենտրոնացել են իսպանական մշակույթի այս անփոխարինելի մասի վրա՝ փորձելով ավելի շատ զբոսաշրջիկների գրավել դեպի իսպանական խոհանոց:

Արդեն 6 տարի շարունակ Իսպանիայի ամենալավ գաստրոնոմիկ քաղաքի կոչման համար մրցույթ է անցկացվում, որին արժանացել են Լոգրոնյոն, Բուրխոսը, Վիկտորիան, Կասերեսը և Տոլեդոն: Իսկ ահա այս տարի այդ պատվավոր կոչմանն է արժանացել Պորտուգալիային սահմանակից Ուելվա քաղաքը:

Հայտնի է Իսպանիայի ամենալավ գաստրոնոմիկ քաղաքը զբոսաշրջիկների համար