«Կանն-2017»-ի հաղթողները՝ ֆոտոշարքով

15:22 • 29.05.17

Ֆրանսիայի Լազուրի ափին երեկ ավարտվել է Կաննի կինոփառատոնը, որի փակման հանդիսավոր արարողությանն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է The Guardian-ը:

Բրիտանական պարբերականը ներկայացրել է գլխավոր մրցանակակրին, ինչպես նաև այլ անվանակարգերում հաղթած կինոգործիչներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մայիսի 28-ին հայտնի է դարձել «Ոսկե արմավենի» մրցանակի դափնեկրի անունը: Կաննի 70-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը: 
 

Ժյուրիի անդամներ Ումա Թուրմանը

 

 

Ուիլ Սմիթն ու Ջեսիկա Չեսթեյնը

 

 

Ռուբեն Էստլունդը՝ բաղձալի մրցանակը ստանալիս

 

 

Կաննի կինոփառատոնի տարբեր անվանակարգերում հաղթողների համատեղ լուսանկարը

 

 

Խոակին Ֆենիքսը ՝ լավագույն դերասան

 

 

Դիանա Կրյուգերը՝ լավագույն դերասանուհի

 

 

Ժուլիետ Բինոշն ու Պեդրո Ալմոդովարը

 

 

Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար պարգևատրված ռեժիսոր Ցյու Յանգը՝ ժյուրիի անդամների հետ

 

 

Լավագույն սցենարիստ՝ Լին Ռամսի

 

 

Ժյուրիի մրցանակին արժանացած Անդրեյ Զվյագինցևը

 

«Կանն-2017»-ի հաղթողները՝ ֆոտոշարքով