Ամերիկուհին արվեստի «շարժվող» գործեր է ստեղծում (լուսանկարներ)

18:29 • 29.05.17

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ապրող և ստեղծագործող արվեստագետ Կրիստալ Ման իր համար ընտրել է ստեղծագործելու բավական ինքնատիպ տարբերակ:

Ինչպես նշում է Business Insider-ը, նրա վառ երևակայության շնորհիվ ստեղծվում են արվեստի «շարժվող» գործեր, որոնք հիացնում են գույների առատությամբ:

Հայտնի է, որ իր աշխատանքային գործընթացի ժամանակ Ման խառնում է ներկերը, ջուրն ու սիլիկոնը: Որոշ ժամանակ սպասելուց հետո, նա լուծույթը թափում է ճերմակ կտավին:

Ման իր գործունեությունը բնութագրում է որպես փորձարարական արվեստ:

 

Ամերիկուհին արվեստի «շարժվող» գործեր է ստեղծում (լուսանկարներ)