Ջոան Ռոուլինգն ավարտել է «Ֆանտաստիկ արարածներ-2»-ի սցենարը

20:14 • 29.05.17

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգն ավարտել է «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրը» ֆիլմի երկրորդ սերիայի սցենարը: Այս մասին հեղինակը գրել է Twitter-ում՝ պատասխանելով իր երկրպագուներից մեկի հարցին:

«Դու արդեն գրե՞լ ես «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրը-2»-ի սցենարը: Պատմիր ինձ ամեն ինչ, կին», - Ռոուլինգին հարցրել է martinha ծածկանունով օգտատերը:

«Այո, գրել եմ, սակայն դեռ ոչ մի բան չեմ կարող ասել քեզ, կին», - պատասխանել է հեղինակը:

Հայտնի է, որ «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրը» ֆիլմի երկրորդ մասն էկրաններ դուրս կգա 2018 թվականի նոյեմբերի 18-ին: Ֆիլմի ռեժիսոր կդառնա առաջին մասի ստեղծող Դևիդ Յեյտսը: Գլխավոր դերերը կկատարեն Ջոնի Դեփը, Էդդի Ռեդմեյնը և Էզրա Միլլերը:

Ջոան Ռոուլինգն ավարտել է «Ֆանտաստիկ արարածներ-2»-ի սցենարը