ԱՄՆ-ում պարզել են՝ որոնք են ամերիկացի թմրամոլների և ալկոհոլիկների ամենասիրած երաժշտական խմբերը և ֆիլմերը
Ամերիկացի հետազոտողները հետազոտություն են անցկացրել և պարզել՝ որոնք են ամերիկացի թմրամոլների և ալկոհոլիկների ամենասիրած երաժշտական խմբերը և ֆիլմերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են arXiv.org կայքում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող թմրամոլները նախընտրում են լսել Radiohead, The Cure, Depeche Mode, The Smiths և Arctic Monkeys խմբերը:
Ամերիկացի ալկոհոլիկների ամենասիրած ֆիլմերի ցանկում տեղ են գտել «V նշանակում է Վենդետա» և «Սրբերը Բունդոկից» ֆիլմերը:
Lenta.ru-ն գրում է, որ գիտնականներն այս հետազոտությունն անցկացրել են իրենց ստեղծած մեքենայական ուսուցման համակարգի միջոցով՝ վերլուծելով Facebook սոցցանցի ավելի քան 150 հազար անգլալեզու օգտատերերի լայքերը (հավանությունները):
Մասնագետները նշել են, որ իրենց մշակած համակարգը բարձր հավանականությամբ կարող է կանխագուշակել որևէ կախվածության առկայությունը Facebook-ի օգտատերերի մոտ: Մասնավորապես, ծխախոտի գործածությունը որոշվում է 86 տոկոս, թմրանյութերի գործածությունը՝ 84 տոկոս, իսկ ալկոհոլի գործածությունը՝ 81 տոկոս ճշգրտությամբ:










