«Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմը գլխավորել է համաշխարհային կինովարձույթը

14:39 • 30.05.17

Հոլիվուդյան հանրահայտ «Կարիբյան ծովի ծովահենները» կինոպատումի նոր մասը գլխավորել է համաշխարհային կինովարձույթը՝ կինոթատրոններում հայտնվելու առաջին 3 օրվա ընթացքում հավաքելով 62.2 մլն դոլար:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմը, որում նկարահանվել են Ջոնի Դեփը, Խավիեր Բարդեմն ու Օռլանդո Բլումը, իր հետևում է թողել Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ «Մալիբուի փրկարարները» ֆիլմը: Հայտնի է, որ այն անցած հանգստյան օրերին հավաքել է ընդամենը 18.1 մլն դոլար:

Ինչ վերաբերում է «Գալակտիկայի պահապանները-2» գիտաֆանտաստիկ ֆիլմին, ապա այն նույն ժամանակահատվածում հավաքել է 19.1 մլն դոլար:

«Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմը գլխավորել է համաշխարհային կինովարձույթը