Չակ Նորիսը դարձել է Fiat ապրանքանիշի դեսպանը
Իտալական ավտոարտադրողի Fiat Professional կոմերցիոն մոդելների ստորաբաժանումը Չակ Նորիսին ընտրել է որպես ապրանքանի նոր դեսպան:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 77-ամյա ամերիկացի դերասանը կմասնակցի ապրանքանիշի տարբեր գովազդային արշավների և միջոցառումների, որոնք կսկսեն իրականացնել հաջորդ ամսվանից:
Մեքենաշինական ընկերության ներկայացուցչի խոսքով` Չակ Նորիսի կերպարն արտացոլում է այն բոլոր որակները, որոնք բնորոշ են Fiat-ի կոմերցիոն ավտոմեքենաներին. «նպատասլացությունը, հուսալիությունը, դինամիզմը, պրոֆեսիոնալիզմը և սպառողին մոտ լինելու ցանկությունը»:
Բացի այդ, դերասանին ընտրել են սոցցանցերում մեծ թվով հետևողներ ունենալու համար: Օրինակ, նրա ֆեյսբուքյան էջին շուրջ 6.5 մլն մարդ է հետևում:










