Կոպենհագենում վանդալները կարմիր են ներկել Ջրահարսի արձանը (լուսանկար)
Անհայտ անձինք կարմիր են ներկել Կոպենհագենում գտնվող Ջրահարսի արձանը: Այս մասին հայտնում է դանիական Ekstra bladet պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լողափին, որտեղ տեղադրված է արձանը, հայտնվել է կարմիր ներկով գրված կարգախոս. «Դանիա՛, պաշտպանի՛ր Ֆարերյան կղզիների կետերին»:
Նշվում է, որ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այժմ ոստիկանությունը որոնում է վանդալներին:
Հայտնի է, որ Շոտլանդիայի և Իսլանդիայի միջև գտնվող Ֆարերյան կղզիները մտնում են Դանիայի թագավորության կազմի մեջ: Յուրաքանչյուր տարի ձկնորսները մոտ 950 գրինդա (ձկների տեսակ) են սպանում կղզիների մոտ:











