Պուտինն ու Մակրոնը Վերսալում միասին դիտել են «Պետրոս Մեծ: Ցարը Ֆրանսիայում: 1717» ցուցահանդեսը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը Վերսալում դիտել են «Պետրոս Մեծ: Ցարը Ֆրանսիայում: 1717» ցուցահանդեսը, որից հետո երկու երկրների ղեկավարները գրառումներ են թողել հեղինակավոր հյուրերի գրքում:
Պուտինը թանգարանին նվեր է տվել Ռեյմսի Ավետարանի պատճենը, որի վրա երդվել են Ֆրանսիայի տիրակալները, այդ թվում՝ իշխան Յարոսլավ Իմաստունի դուստր Աննա Յարոսլավնան` Հենրիխ Առաջին թագավորի կինը:
«Երբ Պետրոս Առաջինը եկել է Ֆրանսիա, նրան հանձնել են այս գիրքը, նա այն բացել է և սկսել է բարձրաձայն կարդալ»,- պատմել է Պուտինը Մակրոնին:










