Ճապոնացի նկարիչը կենդանիների անհավանական կերպարներ է պատրաստում փուչիկներից (լուսանկարներ)
Ճապոնացի նկարիչ Մասայոշի Մացումոտոյի ինքնատիպ աշխատանքները կարող են զարդարել ցանկացած ծննդյան տարեդարձ կամ այլ տոնական հանդես:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, նրան շատերը փուչիկների վարպետ են կոչում: Եվ այդ անվանումն իսկապես արդարացված է, քանի որ նա մշտապես զարմացնում է փուչիկներից պատրաստված նորանոր կերպարներով: Այս անգամ նրա յուրատեսակ քանդակների հավաքածուն բաղկացած է տարբեր կենդանիներից ու միջատներից:
Նման քանդակներ նա սկսել է պատրաստել 7 տարի առաջ` ոգեշնչվելով վայրի բնություն պատկերող լուսանկարներից: Նա որոշել է իրականին նման կենդանիներ պատրաստել սեփական ձեռքերով:
Ինքուս վարպետը յուրաքանչյուր կերպար փուչիկներից ստանում է 2-6 ժամում: Ճապոնացին չի օգտագործում մարկերներ, օժանդակ կամ որևէ այլ առարկաներ: Նա իր գունագեղ կենդանական աշխարհը կերտում է միայն փուչիկներից:
















