Ողբերգական, ապուշ կատակերգություն. Ռոբերտ դե Նիրոն Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ի մասին

11:04 • 31.05.17

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն, որը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ քննադատներից է, կրկին խոսել է 70-ամյա ղեկավարի դեմ:

Ինչպես նշում է The Guardian-ը, օսկարակիր դերասանը Բրաունի համալսարանի բարձր արվեստների պատվավոր դոկտորի կոչում ստանալուց հետո ուսանողների առաջ ելույթ է ունեցել, որի ժամանակ նշել է, որ Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ-ն դարձել է «ողբերգական, ապուշ կատակերգություն»:

Բացի այդ, դերասանը կոչ է արել ուսանողներին ջանք չխնայել Թրամփի նահագահության օրոք տիրող խելագարությանը վերջ տալու համար:

«Երբ դուք սկսեցիք սովորել, երկիրը նման էր ոգեշնչող, զարգացման հեռանկար ունեցող դրամայի: Իսկ հիմա, երբ դուք արդեն ավարտում եք, երկիրն արդեն ողբերգական, ապուշ կատակերգություն է: Խորհուրդ կտամ ձեզ կողպել համալսարանի դարպասներն ու այստեղ մնալ: Բայց եթե դուք ուզում եք լքել, ապա քրտնաջան աշխատեք փոփոխություն անելու համար: Աշխատեք, որպեսզի կարողանաք վերջ տալ այս խելագարությանը: Հենց հիմիկվանից էլ սկսեք աշխատել, որպեսզի 2018թ. ավարտողներն ավելի լավ երկրում ապրեն»,-ասել է Դե Նիրոն:

Ողբերգական, ապուշ կատակերգություն. Ռոբերտ դե Նիրոն Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ի մասին