Երգչուհի Քեթի Տոպուրիան բաժանվել է ամուսնուց՝ ռեփեր Գուֆի հետ սիրավեպի պատճառով. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

14:37 • 31.05.17

Հանրահայտ А'studio ռուսական երաժշտական խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան 4 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է բանկիր Լև Գեյխմանից, որից մեկ դուստր ունի:

Ինչպես նշում է kp.ru-ն, լրագրողները պարզել են, որ երգչուհին արդեն կես տարի մենակ է ապրում: Նշվում է նաև, որ Տոպուրիան դեռևս 1 տարի առաջ սիրավեպ է սկսել հայտնի ռեփեր Գուֆի հետ: Պապարացիները նորաթուխ զույգին բռնացրել էին Թաիլանդում հանգստանալու ժամանակ: Լուսանկարներից մեկում Տոպուրիան լողավազանի մոտ պառկած է ռեփերի վրա:

 

Кети Топурия и Алексей Долматов вместе провели каникулы в ТаиландеФото: LifeCorr

 

Թեև նրանք շրջահայացորեն թաքցնում էին իրենց սիրային կապը, այնուհանդերձ՝ պապարացիները ֆիքսել են, որ նրանք նույն հանգստավայրում են եղել ու նույն չվերթով են Մոսկվա վերադարձել:

 

Из Бангкока в Москву Кети и Гуф вернулись вместеФото: L!FE

Из зоны таможенного контроля Долматов и Топурия вышли отдельноФото: L!FE

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Տոպուրիայի և նրա ամուսնու միջև հարաբերությունները վատացել են Գեյխմանի հաճախակի գործուղումների ու բացակայությունների պատճառով: Նշվում է, որ սկանդալային լուսանկարների հրապարակումից հետո զույգը վերջնականապես է բաժանվել:

 

Похожее изображение

 

Նշվում է, որ Գուֆն ու Տոպուրիան հանդիպել են 1 տարի առաջ համատեղ տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Նրանց սիրավեպի մասին իմացել են շատ քչերը՝ միայն Գուֆի համերգային տնօրենն ու Տոպուրիայի մտերիմ ընկերուհիները:

 

 

Երգչուհի Քեթի Տոպուրիան բաժանվել է ամուսնուց՝ ռեփեր Գուֆի հետ սիրավեպի պատճառով. լրատվամիջոցներ (լուսանկարներ)