Թոլքինի «Բերեն և Լյութիեն» գիրքը հրատարակվել է 100 տարի անց

16:20 • 01.06.17

Անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Բերեն և Լյութիեն» գիրքը, որը գրվել է հարյուր տարի առաջ, հրատարակվել և հայտնվել է գրախանութներում: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Բերենի և Լյութիենի պատմությունը մահկանացու տղամարդու և անմահ էլֆի սիրո պատմությունն է, որի հիմքում ընկած է գրողի՝ իր կնոջ հանդեպ տածած սերը: Ամուսնանալով սովորական մարդու հետ՝ Լյութիենը հանուն սիրո հրաժարվել է անմահությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գիրքը խմբագրել է հեղինակի 92-ամյա որդի Քրիստոֆեր Թոլքինը: Հրատարակությունը նկարազարդել է Ալան Լին, որը ժամանակին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմի վրա աշխատելու համար:

Գիրքը հրատարակել է HarperCollins հրատարակչությունը՝ Միջերկրի մասին վերջին գրքի («Հուրինի զավակները») հրատարակման տասներորդ տարեդարձին:

Նշվում է, որ Քրիստոֆեր Թոլքինը, խմբագրելով գիրքը, խնամքով պահպանել է հոր ոճը:

 

 

 

 

Թոլքինի «Բերեն և Լյութիեն» գիրքը հրատարակվել է 100 տարի անց