Հրապարակվել է «Սպանություն Արևելյան էքսպրեսում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

19:32 • 01.06.17

Համացանցում հրապարակվել է անգլիացի գրող Ագաթա Քրիստիի հայտնի «Սպանություն Արևելյան էքսպրեսում» դետեկտիվի նույնանուն էկրանիզացիայի թրեյլերը: Տեսանյութը ներկայացվել է 20th Century Fox ստուդիայի YouTube ալիքում:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ նախագծի ռեժիսոր, ինչպես նաև գլխավոր դերակատար է դարձել Քենեթ Բրանան: Հեռուստաշոուում նկարահանվել են նաև Միշել Պֆայֆերը, Ջոնի Դեփը, Պենելոպա Կրուսը. Օլիվիա Քոլմանը, Դեյզի Ռիդլին, Դերեք Ջեքոբին, Ջուդի Դենչը, Ուիլլեմ Դեֆոն, Լեսլի Օդոմ ավագը, Ջոշ Գեդը և Սերգեյ Պոլունինը:

Սպասվում է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա սույն թվականի նոյեմբերի 10-ին:

 

Հրապարակվել է «Սպանություն Արևելյան էքսպրեսում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)