Հպարտ հայրիկ Սիլվեստր Ստալոնեն՝ դստեր ավարտական միջոցառմանը (լուսանկարներ)
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն ներկա է գտնվել 18-ամյա դստեր՝ Սիսթին Ստալոնեի ավագ դպրոցն ավարտելու առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ իրեն շատ հպարտ է զգացել ու աղջկա ելույթի ամբողջ ընթացքում չի դադարել նրան տեսանկարահանել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աստղի դուստրը, որը համատեղությամբ նաև մոդելային գործով է զբաղվում, ավարտել է Կալիֆորնիայի ամենաթանկարժեք դպրոցներից մեկը, որտեղ ուսումնական տարվա վարձը 15.000 դոլար է:
Սիսթին Ստալոնեի մտերիմ ընկերներից մեկը պատմել է, թե ինչպիսին է աստղային ընտանիքում ծնված աղջիկն իրականում:
«Նա պարզ ու հասարակ մարդ է, որը թույլ չի տալիս, որպեսզի հոր ունեցած փառքն ու հարստությունը որևէ բացասական ազդեցություն ունենան իր վրա: Եթե դպրոցի ճաշարանում նրան խնդրեն հավաքել սեղանները, ապա նա անպայման կօգնի»,-նշել է ընկերը:
Աղբյուրը հավելում է, որ Ստալոնեն և նրա կինը՝ նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինը, 3 դուստր ունեն:















