Կամբոջացի նկարչի աշխատանքները, որոնք «դուրս են թռչում» էջերից (լուսանկարներ)
Կամբոջացի նկարիչ Վիսոթ Կակվեյը մատիտով նկարներ է ստեղծում, որոնք ապշեցնում են իրենց խորությամբ: Նա վարպետորեն համատեղում է սիմվոլիզմը և իր յուրահատուկ ոճը, և հաճախ նրա ստեղծարարությունը չի տեղավորվում տետրի սահմաններում:
Bored Panda-ն գրում է, որ 27-ամյա գրաֆիկական դիզայները սովորաբար նկարում է ձեռքով և նրան մոտ 3-6 ժամ է պահանջվում մի աշխատանքն ավարտելու համար, սակայն երբեմն նրան թվում է, որ դա բավական չէ: Ցանկանալով ավելի տպավորիչ դարձնել իր աշխատանքները՝ վարպետը մատիտով նկարելուց հետո խմբագրում է դրանք համակարգչային ծրագրերի միջոցով, ինչի արդյունքում նկարները «դուրս են թռչում» էջերից:
Նշվում է, որ տաղանդավոր նկարիչը բազմաթիվ երկրպագուներ ունի. միայն Instagram սոցցանցում նա ավելի քան 830 հազար հետևորդ ունի, սակայն, վարպետի խոսքով, ինքը չի պատրաստվում բավարարվել դրանով և մտադիր է աճել՝ զարգացնելով իր հմտությունները:




















