Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Սերբիայում վթարի է ենթարկվել
Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Սերբիայում վթարի է ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ մայրաքաղաք Բելգրադի և Չաչակ քաղաքի միջակայքում:
Շտապ օգնության ժամանումից հետո ռեժիսորին հիվանդանոց են տեղափոխել: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում Կուստուրիցայի առողջական վիճակի մասին:










