Մաքսիմ Գալկինը հերթական զվարճալի տեսանյութն է հրապարակել փոքրիկ Լիզայի և Գարիի մասնակցությամբ (տեսանյութ)
ՌԴ հաղորդավար, հումորիստ Մաքսիմ Գալկինն ու երգչուհի Ալլա Պուգաչովան հաճախակի են Instagram-ում ուշագրավ տեսանյութեր տեղադրում իրենց երեխաների՝ 3-ամյա Լիզայի և Գարիի մասնակցությամբ:
Ինչպես նշում է kp.ru-ն, օրերս 40-ամյա Գալկինը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տվել՝ ինչպես են երեխաներն արձագանքում, երբ հայրիկը սափրվում է:
Փոքրիկների և Գալկինի զվարճալի երկխոսության ընթացքում Գարին վստահ ձայնով ասում է հորը, որ երբ մեծանա՝ ամենևին էլ չի սափրվելու և մորուքով է շրջելու: Եղբոր ասածի հետ անմիջապես համաձայնում է փոքրիկ Լիզան՝ ասելով. «Ես էլ չեմ սափրվելու»:
Օգտատերերից շատերը մեկնաբանություններում գրել են, որ Գալկինի ու Պուգաչովայի երեխաները զարգացած են, ու նրանց հետևելն իսկական հաճույք է:
Աղբյուրը հիշեցնում է, որ աստղային զույգը, անտեսելով տարիքային մեծ տարբերությունը, ամուսնացել է 2011թ. դեկտեմբերին: Հումորիստը Պուգաչովայի 5-րդ ամուսինն է: Նրանց զույգ երեխաները ծնվել են 2013թ. սեպտեմբերի 18-ին:










