Ամստերդամի գեղարվեստի թանգարանն իր 10 միլիոներորդ այցելուին թույլ է տվել գիշերը մնալ թանգարանում (նկարներ, տեսանյութ)
Ամստերդամի գեղարվեստի թանգարանի ղեկավարությունն առաջին անգամ թույլատրել է այցելուին գիշերը մնալ թանգարանում՝ հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի հանրահայատ «Գիշերային դետք» նկարի մոտ, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ թանգարանը նման արտասովոր քայլով պատվել է իր 10 միլիոներորդ այցելուին, որն ուսուցիչ Ստեփան Կասպերն է եղել։
«Ես քնել էի «Գիշերային դետք»-ից ընդամենը երկու մետրի վրա։ Դա կախարդական էր, ես մինչև հիմա չեմ կարողանում դրան հավատալ»,- ասել է Կասպերը։
Հաջողակը պատմել է, որ իրեն լրիվ մենակ են թողել թանգարանում, իսկ գետնին հատուկ նրա համար կարմիր գորգ են գցել։ Նաև Կասպերին հյուրասիրել են էլիտար ռեստորանի շեֆ խոհարարի պատրաստած համեղ ուտեստներով։
Նա նաև ասել է, որ հասցրել է գիշերով ման գալ թանգարանի դատարկ սրահներով և մի քանի սելֆի անել։














