«Ես միշտ միայնակ եմ եղել»․ հունիսի վերջին լույս կտեսնի արքայազն Չարլզի կյանքին նվիրված գիրքը
Հունիսի վերջին լույս կտեսնի գրող Քեթրին Մայերի «Չարլզ․ Թագավորի սիրտը» գիրքը, որն իրենից ներկայացնում է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու որդու կենսագրությունը։
Հեղինակը մանրամասնորեն պատմել է՝ ինչպես է ձևավորվել արքայազն Չարլզի անձը, նկարագրել է նրա կյանքի անհայտ դրվագները, ինչպես նաև արքայադուստր Դիանայի և Քամիլա Փարքեր Բոուլզի հետ հարաբերությունների զարգացումը։

ELLE-ն անդրադարձել է ամռան ամենասպասվող կենսագրական գրքին՝ հրապարակելով հատվածներ դրանից։
«Նրա թույլ տված ամենահայտնի սխալներից մեկը եղել է նշանադրության առթիվ հարցազրույցի ժամանակ, երբ լրագրողը հարցրել է նրան ու Դիանա Սփենսերին՝ արդյոք նրանք սիրահարված են։ «Իհարկե»՝ պատասխանել է Դիանան։ «Ինչ էլ չնշանակի այդ «սիրահարված լինելը»՝ ասել է փեսացուն անսասան դեմքով։ Այսպիսով՝ «մարդկային սրտերի թագուհուն» սիրելու նրա անկարողությունը, ինչպես ավելի ուշ իր հասարակական դերը բնութագրել է Դիանան, անմիջապես սրիկա ոչնչություն է դարձրել նրան մարդկանց աչքում», - մեջբերվում է գրքի հատվածներից մեկը։

Կենսագրական գրքում ասվում է, որ Չարլզը վաղ մանկությունից սովորել է հավասարության նշան դնել ծառայության և միայնության միջև ու հասկանալ, որ իր ճակատագիրը միայնությունը և մերժվածությունն են։
Արքայազնն ասել է, որ վաղ տարիքում է դեռ հասկացել՝ ինչ է նշանակում թագավորական ընտանիքում ծնվել․ նա դեռ մանուկ հասակում հաճախ է միայնակ մնացել և ստիպված եղել օրեր շարունակ չտեսնել իր մորը։











