Ամերիկացի երաժշիտ Քրիս Քորնելը մահից առաջ 7 տեսակի դեղամիջոց էր ընդունել
Ամերիկացի երաժիշտ, Soundgarden խմբի վոկալիստ Քրիս Քորնելը մահից առաջ 7 տարբեր տեսակի դեղ է ընդունել, սակայն դրանք չեն հանգեցրել մահվան: Ինչպես հայտնում է BBC-ն, նման եզրակացություն են հայտնել դիահերձում իրականացրած մասնագետները:
Ավելի վաղ իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքում Միչիգան նահանգի փորձագետները հայտնել էին, որ մահվան պատճառն ինքնասպանությունն է եղել:
Հիշեցնենք, որ 52-ամյա Քրիս Քորնելին անկենդան վիճակում գտել են մայիսի 18-ին Դետրոյթի հյուրանոցներից մեկի լոգասենյակում:
Թունաբանական փորձաքննության տվյալներով` Քորնելը մահից առաջ ընդունել է բարբիտուրատ, կոֆեին և լորազեպամ: Երգչի մարմնում նաև նալոկսոնի և դեկոնգեստանտի առկայություն է հայտնաբերվել:
Քրիս Քորնելը դարձել էր առաջին ամերիկացի երգիչը, որը հեղինակել և կատարել էր 007 գործակալի մասին ֆիլմի երաժշտությունը:
Մարտին կատարողը ներկայացրել էր նաև Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համուն սինգլը:










