Կարմիր հրապարակում Եվգենի Եվտուշենկոյի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել
Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած գրքի փառատոնի շրջանակներում անցկացվել է վերջերս կյանքից հեռացած պոետ Եվգենի Եվտուենկոյի հիշատակին նվիրված երեկոն:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, հրապարակի գլխավոր բեմից, որը տեղակայված է եկեղեցու դեմ-դիմաց, հավաքվածների համար հատուկ տեսահոլովակ է ցուցադրվել: Պետներն ու բանաստեղծները միջոցառման ժամանակ ընթերցել են Եվտուշենկոյի բանաստեղծությունները:
Հյուրերը նաև կարճատև ռոք-օպերա են ունկնդրել` Եվտուշենկոյի «Հեքիաթ ռուսական խաղալիքի մասին» ստեղծագործության հիման վրա:
Հիշեցնենք, որ Եվտուշենկոն մահացել է ապրիլի 1-ին՝ ԱՄՆ-ում:










