Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով կանգնեցրել են ռոք փառատոնը

04:09 • 03.06.17

Գերմանիայի Նյուրբուրգ քաղաքում ահաբեկչության սպառնալիքի հետևանքով դադարեցվել է «Rock am Ring» երաժշտական փառատոնը: 

Ոստիկանների հորդորով փառատոնի կազմակերպիչները կոչ են արել բոլոր ներկաներին հանգիստ, անշտապ լքել միջոցառման վայրը և շարժվել դեպի ելքը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Մանչեստերում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով 22 հոգի էր մահացել, ավելի քան 100-ը վիրավորվել:

Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով կանգնեցրել են ռոք փառատոնը