«Սոյուզմուլտֆիլմը» Կեշա թութակի մասին նոր մուլտֆիլմ կնկարահանի
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան որոշել է նկարահանել Կեշա թութակի մասին մուլտֆիլմի շարունակությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ անիմացիոն ֆիլմը կստանա «Կեշան Թաիթիում» անվանումը։ Նկարահանումները կմեկնարկեն 2018 թվականին և կավարտվեն 2020-ին։
«Հաջորդ տարի մենք կզբաղվենք Կեշա թութակի ճանապարհորդությունների մասին լիամետրաժ ֆիլմի նկարահանումներով։ Մենք սերտորեն կհամագործակցենք սցենարի հեղինակ Ալեքսանդր Կուրլյանդսկու հետ, որպեսզի 2020 թվականին ներկայացնենք լիամետրաժ ֆիլմը»,- Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում ասել է «Սոյուզմուլտֆիլմի» վարչության ղեկավար Յուլիանա Սլաշչեվան։
Սլաշչեվայի խոսքով՝ Կուրլյանդսկու պատմությունը, որը 1980-ականների սկզբից սցենարներ է գրել «Անառակ թութակի վերադարձը» սիրված մուլտիպլիկացիոն սերիալի համար, չորս տարի մնացել է պահարանում։










