Թիլ Շվայգերը կարող է նկարահանվել «Ոճիր և պատիժ» վեպի մոտիվներով ֆիլմում

14:27 • 03.06.17

Գերմանացի դերասան Թիլ Շվայգերը կարող է կատարել օտարերկրացու դերը ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի մոտիվներով ֆիլմում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է կինոպրոդյուսեր Ալեքսեյ Պետրուխինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։


«Ինչպես միշտ՝ գլխավոր դերերից մեկը պետք է կատարի օտարերկրացի։ Կարծում եմ՝ մենք կպայմանավորվենք երկու-երեք ամսում և կհայտարարենք արդյունքը», - ասել է նա։


Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմն իրենից կներկայացնի հայացք կողքից՝ Դունյա Ռասկոլնիկովայի անունից։ Սյուժեի համաձայն՝ Ռասկոլնիկովան դադարում է նամակներ ստանալ Ռոդիոնից և նրան փնտրելու նպատակով մեկնում Սանկտ Պետերբուրգ։

Թիլ Շվայգերը կարող է նկարահանվել «Ոճիր և պատիժ» վեպի մոտիվներով ֆիլմում