Չինուհու եռաչափ ասեղնագործությունը, որի հերոսուհիների մազերը դուրս են գալիս գործվածքի սահմաններից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում բնակվող արվեստագետ և մոդել Շինա Լիամը զբաղվում է ասեղնագործությամբ, և նրա աշխատանքների ամենահետաքրքիր յուրահատկությունը դրանց եռաչափությունն է:
Bored Panda-ն գրում է, որ չինուհին աշխատանքի համար օգտագործում է ասեղնագործության շրջանակներ և սև ու կանաչ թելեր, որոնց միջոցով ստեղծում է իր հերոսուհիների գեղեցիկ սանրվածքները: Իր գործի վարպետն աշխատանքներում ցույց է տալիս կանանց առօրյան. նրա աղջիկները սանրում և կտրում են մազերը, սնվում կամ պարզապես քնում:
Նշվում է, որ Շինան եռաչափ էֆեկտ է հաղորդում իր աշխատանքներին՝ տարբեր սանրվածքներ անելով իր մոդելներին և հաճախ թույլ տալով, որ նրանց մազերը դուրս գան գործվածքի սահմաններից:
Տաղանդավոր չինուհին հավատարիմ երկրպագուների բանակ ունի. նա Instagram-ում ավելի քան 69 հազար հետևորդ ունի:





















