Արիանա Գրանդեի Մանչեստերում բարեգործական համերգի բոլոր տոմսերը վաճառվել են հաշված րոպեների ընթացքում

03:46 • 04.06.17

Արիանա Գրանդեի Մանչեստերում հունիսի 4-ին կայանալիք Love Manchester բարեգործական համերգի բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը հաշված րոպեների ընթացքում: 


Բացի Գրանդեից, ելույթ են ունենալու նաև Ջասթին Բիբերը, Ֆարել Ուիլյամսը, Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, Coldplay-ը և Take That-ը:

Մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ընթացքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր ինքն իրեն՝ խլելով 22 մարդու կյանք, մոտ 60 հոգի վնասվածքներ էին ստացել: 

 

Արիանա Գրանդեի Մանչեստերում բարեգործական համերգի բոլոր տոմսերը վաճառվել են հաշված րոպեների ընթացքում