Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը

15:51 • 05.06.17

Beeline-ի աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ համերգ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների մասնակցությամբ։

«Մենք պարբերաբար կազմակերպում ենք նմանատիպ համերգներ։ Դա շատ կարևոր է երիտասարդ երաժիշտների համար, քանի որ նման համերգները յուրօրինակ քննություն են հանդիսանում նրանց համար։ Հանդիսատեսի առաջ ելույթ ունենալով՝ նրանք կարող են ցույց տալ իրենց միջանկյալ աշխատանքի արդյունքները և վերահաստատել իրենց ստեղծագործական ներուժը և զարգացման հեռանկարները։ Beeline-ն երկար տարիների ընթացքում հնարավորություն է տալիս մեզ և երիտասարդ երաժիշտներին հետևողական աշխատել՝ զարգացնել ունակությունները, բարձունքների հասնել, տարեցտարի կազմել մասնագիտական զարգացման ծրագիր։ Մեզ համար շատ կարևոր է այսպիսի հետևողական աջակցությունը, քանի որ այն վաղվա օրվա հանդեպ վստահություն է ներշնչում։ Մենք շնորհակալ ենք Beeline-ին համագործակցության համար», - ասաց Կարեն Քոչարյանը՝ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամը և Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահարը։

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք, որպես երկարաժամկետ ներդրում աճող սերնդի զարգացման գործընթացում: Ես ուրախ եմ տեսնել, որ մեր ներդրումն իր պտուղներն է տալիս ի դեմս երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների, ովքեր այսօր ելույթ ունեցան մեր առջև: Beeline-ը շարունակում է աջակցել հիմնադրամի գործունեությանը, քանի որ համարում է, որ այս ոլորտին աջակցությունը կդարձնի մարդկանց կյանքը էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Համերգին մասնակցեցին՝ երիտասարդ դաշնակահար Գուր Սարգսյանը, որը վերջերս երկրորդ տեղն է զբաղեցրել Թիֆլիսում անցկացված Դաշնակահարների Միջազգային մրցույթում, ալտահար Հովհաննես Մինասյանը և ջութակահար Սոնա Արզումանյանը։ Համերգին ելույթ ունեցան նաև «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամներ և Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։   

Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը