Ինչպես է աշխատելու արևային էներգիայով գործող հուշանվերների առաջին ավտոբուս-խանութը Հայաստանում (տեսանյութ)
Հայաստանում կգործի արևային էներգիայի միջոցով աշխատող առաջին ավտոբուս-խանութը, որը կուղևորվի Հայաստանի տեսարժան վայրերը ու բացի հուշանվերներ վաճառելուց, զբոսաշրջիկների համար կծառայի որպես ինքնատիպ վայր՝ բջջային հեռախոսն օրինակ լիցքավորելու, անվճար ինտերնետից օգտվելու և այլնի համար:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում պատմեց նախագծի հեղինակ, գործարար Գուրգեն Վարդանյանը, սովետական հին «պազիկի» վրա կառուցված ավտոբուսը պատված է 2 կիլովատ հզորությամբ արևային պանելներով, որոնք «ակերով խանութին» ապահովում են հոսանքով: Հենց ավտոբուսի տանիքին տեղադրված արևային պանելների միջոցով ստացվող էներգիայով էլ աշխատում են ինտերնետ, բջջային հեռախոսի մարտկոցը լիցքավորելու սարքերը, հեռուստացույցը:
Գուրգեն Վարդանյանն ասաց, որ ավտոբուսը դեռ վերջնականապես պատրաստ չէ, մասնավորապես ներքին հարդարումը դեռ չի ավարտվել: Վարդանյանն ասաց, որ ավտոբուսի ստեղծման վրա մոտ 20 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել, բայց դեռ 5000 էլ կծախսվի՝ կիսատ մնացած աշխատանքները ավարտելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:










