Բոբ Դիլանը գրել է Նոբելյան ճառը և կարող է ստանալ մրցանակը

22:34 • 05.06.17

Շվեդիայի թագավորական ակադեմիան ստացել և կայքում հրապարակել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանի Նոբելյան ճառը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսպիսով Բոբ Դիլանն իրականացրել է Նոբելյան մրցանակի գումարային մասը ստանալու համար անհրաժեշտ պայմանը: Հայտնի է, որ ճառը պետք է ուղարկվեր ակադեմիային մինչև 2017 թվականի հունիսի տասը, և այժմ երաժիշտը կարող է ակնկալել 8 միլիոն շվեդական կրոն (մոտ մեկ միլիոն դոլար) մրցանակը:

Նշվում է, որ ակադեմիան Դիլանի տեքստն անվանել է «անսովոր և պերճախոս»:

Հիշեցնենք, որ 2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին: 

Բոբ Դիլանը գրել է Նոբելյան ճառը և կարող է ստանալ մրցանակը