Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

10:07 • 05.06.17

Երկուշաբթի՝ հունիսի 5-ին, էստոնական պաշտպանության ուժերի կենտրոնական պոլիգոնում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Saber Strike զորավարժությունները: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Էստոնիայի զինված ուժերի գլխավոր շտաբին:


Էստոնիայի տարածքում նախատեսված զորավարժությունները հունիսի 3-ին Լատվիայում սկսված Saber Strike զորավարժությունների մասն են կազմում: Այնտեղ է նաև գտնվում զորավարժությունների շտաբը:


Զորավարժությունների էստոնական հատվածին կմասնակցեն պաշտպանության տեղի ուժերի սկաուտական գումարտակի զինծառայողները, Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակից Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինծառայողները, ինչպես նաև Ֆինլանդիայից ինժեներա-սակրավորական ստորաբաժանումները: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի մոտ 1,5 հազար մարդ:


Զորավարժություններին կմասնակցեն նաև ԱՄՆ բանակի AH-64 (Apache) և UH-64 (Black Hawk) ուղղաթիռները: