Արիանա Գրանդեն իր համերգից ստացված ավելի քան 3 մլն դոլարը կփոխանցի Մանչեսթերի ահաբեկչության զոհերի ընտանիքներին (լուսանկարներ)

14:26 • 05.06.17

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Արիանա Գրանդեն, ում մայիսի 22-ին Մանչեսթերում կայացած համերգի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել ու դարձել 22 մարդու մահվան պատճառ, բարեգործական համերգ է տվել բրիտանական քաղաքում՝ ի հիշատակ զոհերի:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 23-ամյա երգչուհին One Love Manchester խորագրով համերգից ստացված ավելի քան 3 մլն դոլար հասույթը կտրամադրի զոհերի ընտանիքներին ու տուժածներին օգնող We Love Manchester հիմնադրամին:

Աղբյուրը մանրամասնում է, որ համերգը կայացել է Emirates Old Trafford մարզադաշտում, որտեղ հավաքվել է ավելի քան 50.000 մարդ: Բեմից դիմելով հավաքվածներին՝ երգչուհին շնորհակալություն է հայտնել նրանց՝ տեղի ունեցածից հետո վախը հաղթահարելու և այդ համերգին գալու համար:

Հայտնի է, որ համերգի ժամանակ ելույթ են ունեցել այլ աստղեր՝ Մայլի Սայրուսը, Black Eyed Peas, Coldplay խմբերը, Ռոբի Ուիլյամսը, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արիանա Գրանդեի մանչեսթերյան համերգի վերջում մահապարտը գործի էր դրել պայթուցիկը՝ դառնալով 22 մարդու մահվան պատճառ: Եվս 75 մարդ տարբեր աստիճանի վնասվածներ էր ստացել:

Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը:

 

Powerful: Ariana Grande's single One Last Time has soared to number one as she is set to 'raise £2million for Manchester victims with star-studded One Love benefit concert' held on Sunday night

Emotional: Ariana was brought to tears on multiple occasions by the gig

Brave: Ariana bravely returned to the stage for her One Love fundraiser on Sunday - just two weeks after the tragic terror attack that took place at her Manchester Arena gig

Distracted: However, a dazzling rock sported on her left hand sparked confusion among fans - who began to speculate whether she and boyfriend Mac Miller were engaged

Teamwork: Ariana and her beau (L) had taken to the stage half way through the stage, with him joining her for an energetic performance of their songs The Way and Dang!