Օռլանդոյի հրաձգության հետևանքով մահացել է հինգ մարդ

19:17 • 05.06.17

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում իրականացված հրաձգության հետևանքով մահացել է հինգ մարդ, ներառյալ կրակողը: Այս մասին հայտնում է WFTV հեռուստաալիքը՝ հղում անելով ՀԴԲ-ին:

«Շերիֆի գրասենյակի աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում, իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ: Կան բազմաթիվ զոհեր: Շերիֆը լրացուցիչ տվյալներ կտրամադրի առաջին հնարավորության դեպքում», - ասվում է ոստիկանության թվիթերյան էջում:

CNN-ի տվյալների համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել Օռլանդոյի արվարձանի արդյունաբերական տարածքներից մեկում: Հրաձգության տարածքում արգելափակվել է մի քանի փողոց, ոստիկանությունը հավաքվել է դեպքի վայրում՝ պահեստների մոտ տեղակայված կայանատեղում:

Ոստիկանության աշխատակիցները խնդրել են տեղեկատվություն ստանալու համար չզանգահարել իրենց գրասենյակ և վստահել միայն այն տվյալներին, որոնք կհայտնվեն Twitter-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ այսօր Օռլանդո քաղաքում կրակոցներ են հնչել: