Հնդիկ տղամարդը սովորական թղթից արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)
Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում բնակվող արվեստագետ Պարտ Կոտեկարն արվեստի հրաշալի գործեր է ստեղծում սովորական թղթից:
Տղամարդը պատմել է, որ այս աշխատանքն իր համար սկզբում միայն նախասիրություն էր, բայց վերջիվերջո վերածվեց մասնագիտության:
Պարտի խոսքով՝ ստեղծագործական գործընթացում իր համար ամենագրավիչն այն հանգամանքն է, որ ինքը մինչև վերջին պահը չգիտի՝ ինչպիսին է լինելու վերջնական արդյունքը: Եվ հենց այդ հետաքրքրասիրության մղումն է նրան դրդում նորանոր աշխատանքներ ստեղծել:
Ստորև ներկայացնում ենք Big Picture-ի ուշագրավ ֆոտոշարքը, որում ամփոփված են արվեստագետի լավագույն աշխատանքները.





























