Պերուում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

20:18 • 05.06.17

Երկուշաբթի օրը Պերուում 6,2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է երկրի գեոֆիզիկայի ինստիտուտը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պյուրա շրջանում՝ Էկվադորի սահմանի մոտակայքում, 18 կիլոմետր խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:

Ինչպես Twitter-ում գրել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրում: