Ալլա Պուգաչովան Մոսկվայում վիրահատության է ենթարկվել. life.ru

15:03 • 05.06.17

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ալլա Պուգաչովային վիրահատել են Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, հայտնում է life.ru-ն:

Նշվում է, որ բժիշկներն անոթային ստենտավորում են արել, որպեսզի 68-ամյա երգչուհու անոթների նեղ հատվածները լայնանան ու արյան շրջանառությունը կարգավորվի:

Հայտնի է, որ Պուգաչովան բողոքներով բժիշկներին էր դիմել մայիսի 26-ին: Մանրակրկիտ բուժզննումից հետո որոշվել էր վիրահատություն անցկացնել:

Աղբյուրը հիշեցնում է, որ սա երգչուհու համար անոթների ստենտավորման արդեն 3-րդ վիրահատությունն է:

Ալլա Պուգաչովան Մոսկվայում վիրահատության է ենթարկվել. life.ru