Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում քաղաքական գործընթացներին միջամտելու համար

11:36 • 05.06.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները միջամտում է ամբողջ աշխարհում քաղաքական գործընթացներին, սակայն մեղադրում է Ռուսաստանին նախագահական ընտրություններին միջամտելու համար, գրում է gazeta.ru-ն:


«Ես ոչ մեկին չեմ ցանկանում նեղացնել, բայց Միացյալ Նահանգներն ամենուր՝ ամբողջ աշխարհում, ակտիվորեն միջամտում է այլ երկրների նախընտրական արշավներին»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:


Պուտինի խոսքով՝ «ամենուր ձեզ կբողոքեն, որ ամերիկյան պաշտոնատար անձինք միջամտում են իրենց ներքին քաղաքական գործընթացներին»:


«Այդ պատճառով եթե մեկը, ես չեմ ասում, որ մենք, մենք չենք միջամտել, բայց եթե մեկն ինչ-որ կերպ ազդում է կամ փորձում է ազդել, կամ որևէ կերպ մասնակցում է այդ գործընթացներին, Միացյալ Նահանգները բողոքելու բան չունի: Ո՞վ է մեզ ասում, ո՞վ է նեղանում մեզնից միջամտության համար: Դո՛ւք եք անընդհատ միջամտում»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը: