Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի զբոսանքը նորածին դստեր հետ (լուսանկարներ)
Պապարացիները լուսանկարել են արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկին՝ մոդել Իրինա Շեյքին և հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերին՝ իրենց նորածին դստեր հետ զբոսնելու ժամանակ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 42-ամյա դերասանը գրկել է ծածկոցով փաթաթված դստերը՝ Լեա դը Սենին, մինչդեռ 31-ամյա Շեյքը քշել է մանկասայլակը, մյուս ձեռքով էլ բռնել շան թոկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ աստղային զույգի առաջնեկը ծնվել է մարտի 21-ին, Լոս Անջելսում:
Զույգին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ մոդելին երեխայի խնամքի հարցում օգնում են մայրն ու սկեսուրը: Մինչդեռ Կուպերը զբաղված է նոր ֆիլմի նկարահանումներով ու չի կարողանում բավականաչափ ժամանակ հատկացնել ընտանիքին:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում ռուս գեղեցկուհին ասել էր, որ շատ է ուզում ընտանիք ունենալ, քանի որ դա աշխարհում ամենակարևոր բանն է:


















