Հայտնի դերասանուհիներ, որոնք ամսագրերի շապիկներից «տեղափոխվել» են մեծ էկրաններ (լուսանկարներ)

16:18 • 06.06.17

Յուրաքանչյուր դերասանուհի ունի մեծ կինո հասնելու իր ճանապարհը. ոմանք սկսում են թատերական դպրոցից և թատրոնում աշխատելուց, ուրիշները՝ սերիալներում նկարահանվելուց:

AdMe.ru-ն պատմել է հայտնի դերասանուհիների մասին, որոնք ամսագրերի շապիկներից «տեղափոխվել» են մեծ էկրաններ:

Կեմերոն Դիաս

 

Դիասը նկարահանվել է Calvin Klein և Levi’s նորաձևության տների, ինչպես նաև՝ Coca-Cola-ի գովազդներում և մի շարք ամսագրերի համար: Նա անսպասելիորեն հաջողությունների է հասել կինոկարիերայում՝ Ջիմ Քերիի հետ նկարահանվելով Չակ Ռասելի «Դիմակը» ֆիլմում:

 

Շառլիզ Թերոն

 

Շառլիզ Թերոնը մոդելային կարիերան սկսել է 16 տարեկանում՝ պայմանագիր կնքելով Միլանի մոդելային գործակալություններից մեկի հետ: Դրանից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան նկատել է հոլիվուդյան գործակալը: Թերոնի առաջին լուրջ աշխատանքը դարձել է «Սատանայի փաստաբանը» ֆիլմում դերը:

 

Միլա Յովովիչ

 

Միլա Յովովիչը 12 տարեկանից աշխատել է որպես մոդել: Նա մասնակցել է L’Oreal-ի, Revlon-ի և Versace-ի գովազդային արշավներին:

 

Դեմի Մուր

 

Դեմի Մուրը 16 տարեկանում թողել է դպրոցը՝ մոդելային գործակալությունում աշխատելու համար: 19 տարեկանում ապագա կինոաստղը նկարահանվել է Penthouse ամսագրի անկեղծ ֆոտոշարքում: Նա սկսել է դերասանական կարիերան հեռուստասերիալից, այնուհետև նկարահանվել մի շարք երիտասարդական ֆիլմերում: Մուրի առաջին հաջողակ ֆիլմն է համարվում ռեժիսոր Ջերի Ցուկերի «Ուրվական» ֆիլմը:

 

Մոնիկա Բելուչի

 

24 տարեկանում Մոնիկա Բելուչին պայմանագիր է ստորագրել Միլանի մոդելային գործակալություններից մեկի հետ: Մոդելի հաջողակ կարիերա ունենալուց հետո նա որոշել է կանգ չառնել և նկարահանվել ֆիլմերում: Բելուչիի առաջին լուրջ աշխատանքն է դարձել Դրակուլայի հարսնացուի դերը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Դրակուլա» ֆիլմում:

 

Անջելինա Ջոլի

 

Անջելինա Ջոլին մոդելային կարիերան սկսել է մինչ դպրոցն ավարտելը՝ 16 տարեկանում: Սակայն շուտով նա կորցրել է հետաքրքրությունն այս գործի հանդեպ և հաջողակ կինոկարիերա սկսել:

 

Լիվ Թայլեր

 

Երբ Լիվ Թայլերը 14 տարեկան է եղել, մոր նախաձեռնությամբ սկսել է զանազան մոդելային քասթինգների մասնակցել և ավելի հաճախ հայտնվել ամսագրերի շապիկներին: Լիվի դերասանական կարիերան սկսվել է 19 տարեկանում, երբ նա նկարահանվել է Բեռնարդո Բերտոլուչիի «Անհետացող գեղեցկություն» ֆիլմում:

Հայտնի դերասանուհիներ, որոնք ամսագրերի շապիկներից «տեղափոխվել» են մեծ էկրաններ (լուսանկարներ)