Ինչպիսին էր Մերիլին Մոնրոն՝ նախքան աշխարհի ամենահայտնի շիկահերը դառնալը (լուսանկարներ)

11:38 • 06.06.17

Ամերիկյան հանրահայտ դերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոն ամբողջ աշխարհում ընկալվում է որպես 20-րդ դարի ամենագլամուրային և հմայիչ կանանցից մեկը, ուստի՝ բնական է, որ նրա անձի վերաբերյալ ցանկացած անդրադարձ գրավում է մարդկանց ուշադրությունը:

Bored Panda կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Մոնրոյի վաղ շրջանի լուսանկարները, որոնք արվել են նախքան նրա հայտնի դառնալը:

Նորմա Ջին Մորթենսոնը (Մերիլին Մոնրոյի իրական անունը - Tert.am) ունեցել է ծանր մանկություն ու պատանեկություն: Միլիոնավոր տղամարդկանց սրտերի ապագա տիրուհին փոքր հասակում մի խնամքի տնից տեղափոխվել է մյուսն ու դրանցից յուրաքանչյուրում բռնության (այդ թվում՝ նաև սեռական) ենթարկվել:

Տասնվեց տարեկանում Մոնրոն ամուսնացել է, սակայն դա նրան երջանկություն չի բերել:

Գեղեցկուհու կյանքում շրջադարձային է եղել 1944 թվականը, երբ ռազմական գործարանում աշխատելու ժամանակ նրան նկատել է ԱՄՆ բանակային լուսանկարիչներից մեկը: Արդյունքում Մոնրոն մոդելի կարիերա է սկսել, իսկ ավելի ուշ դարձել հոլիվուդյան գերաստղ:


Այնուհանդերձ՝ համաշխարհային ճանաչումը, աստղաբաշխական գումարներն ու բազմաթիվ տղամարդկանց գրավված սրտերը Մոնրոյին լիարժեք երջանիկ չեն դարձրել: Դերասանուհին կյանքն ավարտել է ինքնասպանությամբ՝ 1962թ.:

 

Ինչպիսին էր Մերիլին Մոնրոն՝ նախքան աշխարհի ամենահայտնի շիկահերը դառնալը (լուսանկարներ)