Բրիտանացի նկարիչն ինքնանկար է արել հայելու դիմաց (տեսանյութ)

17:26 • 06.06.17

Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում բրիտանացի նկարիչ Էվան Մաքքլուրն ինքնանկար է անում հայելու դիմաց:

Bored Panda-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է վարպետն աշխատում հայելու դիմաց տեղադրված կտավի վրա: Հատկանշական է, որ նա չի նայում կտավին՝ բավարարվելով իր և կտավի արտացոլանքով:

Նշենք, որ Էվան Մաքքլուրն ավարտել է Աբերդին քաղաքի արվեստի դպրոցը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Շոտլանդիայում և Անգլիայում: Դրանից բացի, նա պարգևների է արժանացել է մի շարք հեղինակավոր մրցույթներում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Բրիտանացի նկարիչն ինքնանկար է արել հայելու դիմաց (տեսանյութ)