Բրոդվեյում Շերի կենսագրության հիման վրա մյուզիքլ կբեմադրվի
Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը հաստատել է, որ Բրոդվեյում իր կենսագրության հիման վրա մյուզիքլ է բեմադրվելու, որի պրեմիերան կայանալու է 2018թ.:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեղեկությունը Twitter-ում հաստատել է աստղային հայուհին՝ հավելելով, որ ինքն անձամբ է մասնակցելու բեմադրությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բեմադրությունը կոչվելու է «Շեր. երաժշտական քրոնիկոն» ու պատմելու է՝ ինչպես է 71-ամյա աստղը հասել համաշխարհային ճանաչման, ինչպես նաև՝ Շերի և Սոնի Բոնոյի ճակատագրական հանդիպման մասին:
Նշենք, որ Շերը ծնվել է 1946թ.ի մայիսի 20-ին ու հայտնի է իր արտասովոր կոնտրալտո ձայնով, բազմազան կերպարներով: Նրան հաճախ անվանում են «Փոփի աստվածուհի»: Երգչուհին արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին` «Լուսնով հմայվածները» ֆիլմում դերակատարման համար:










