Բրիտանացի արվեստագետը հին մետաղյա առարկաները վերածում է ծառերի արձանների (լուսանկարներ)

22:47 • 07.06.17

Մեծ Բրիտանիայի Գլոսթերշիր կոմսությունում բնակվող ինքնուս արվեստագետ Դեն Ռոուլինգսն աշխատում է «վերամշակված գործիքներով, չսիրված կտավներով, հոգնած սքեյթբորդներով և այլ բաներով, որոնք գտնում է»՝ վերածելով դրանք ծառերի և բույսերի արձանների, որոնք միաձուլվում են բնության հետ:

 

Bored Panda-ն գրում է, որ Ռոուլինգսն օգտագործում է տարբեր գործիքներ և կարծում, որ որևէ բան ստեղծելու գործընթացը նույնքան կարևոր է, որքան վերջնական արդյունքը:

«Մանկության տարիներին միշտ հիացել եմ մարդկանցով, որոնք կարողանում են իրեր պատրաստել իրենց ձեռքերով: Եվ ես գիտակցված ջանքեր եմ գործադրել՝ փորձելով հնարավորինս շատ բան սովորել: Պարբերաբար փոխել եմ աշխատավայրերս՝ նպատակ ունենալով գիտելիքներ հավաքել և նոր բաներ սովորել», - ասել է վարպետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բրիտանացի արվեստագետը հին մետաղյա առարկաները վերածում է ծառերի արձանների (լուսանկարներ)