Հրապարակվել է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմի միջազգային թրեյլերը (տեսանյութ)

20:26 • 08.06.17

Ամերիկյան Paramount Pictures կինոստուդիայի YouTube ալիքում հրապարակվել է ռեժիսոր Մայքլ Մեյի «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմի միջազգային թրեյլերը:

Ֆիլմի ստեղծողները խոստանում են, որ նոր մասը կբացառի ֆրանշիզայի շուրջ ծագած հիմնական առասպելները և նոր սահմանում կտա այն բանին, թե ինչ է նշանակում հերոս լինել:

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ մարդիկ և տրանսֆորմերները գտնվում են պատերազմական վիճակում, Օպտիմուս Պրայմը չկա, իսկ ապագայի փրկության բանալին թաքնված է անցյալի գաղտնիքներում:

Աղետի կանխարգելումը կիրականացնի անսպասելի դաշինքը. Քեյդ Իգերը (Մարկ Ուոլբերգի կատարմամբ), անգլիացի լորդ, տրանսֆորմեր Բամբլբին (Էնտոնի Հոփքինս) և օքսֆորդյան պրոֆեսորը (Լորա Հեդոք):

Նշվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա 2017 թվականի հունիսին:

Հրապարակվել է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմի միջազգային թրեյլերը (տեսանյութ)