Google-ը նորաձևության պատմության վիրտուալ հանրագիտարան է ստեղծել (տեսանյութ)

19:16 • 08.06.17

Google ընկերությունը ստեղծել է նորաձևության պատմության վիրտուալ հանրագիտարան, որն ստացել է We Wear Culture անվանումը («Մենք կրում ենք մշակույթը»): Նախագծի աշխատանքների ընթացքում թվայնացվել են նորաձևության պատմության թանգարանների հավաքածուները:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ ստացված նյութերը ներկայացված են թեմատիկ հավաքածուներում և ուղեկցվում են նորաձևության ոլորտի փորձագետների մեկնաբանություններով:

«Google-ը չի ասոցացվում նորաձևության հետ: Մեր ծրագրավորողները, որոնք նստում են համակարգիչների դիմաց հուդիներով, կհաստատեն իմ խոսքերը: Մենք չենք ցանկանում ուշադրություն կենտրոնացնել նորաձևության օբյեկտների վրա. մեզ հետաքրքիր է վարպետությունը և ձեռքի աշխատանքը՝ անցյալի, ներկայի և ապագայի», - նախագիծը մեկնաբանել է Google Art & Culture-ի տնօրեն Ամիտ Սուդը:

Նշվում է, որ հանրագիտարանում այդ թվում հասանելի են մեծ վերլուծական նյութեր, որոնք նվիրված են նորաձևության ոլորտին:

Google-ը նորաձևության պատմության վիրտուալ հանրագիտարան է ստեղծել (տեսանյութ)