Գերմանիայում աճուրդի կհանվեն Հիտլերի կտավները (տեսանյութ)

16:45 • 08.06.17

Գերմանիայում աճուրդի կհանվեն նացիստական ռեժիմի նախկին առաջնորդ Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող ջրանկարները, հայտնում է lenta.ru-ն:

Հետաքրքրական է, որ կտավների գինը տատանվում է 1-ից 50.000 դոլարի սահմաններում: Ընդհանուր առմամբ, աճուրդի կհանվի 14 կտավ, որոնց մեծ մասի վրա դրված է ֆյուրերի ինքնագիրը:

Նշենք, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Հիտլերը ստեղծել է հարյուրավոր կտավներ` փորձելով դրանք վաճառել ու ապրելու գումար վաստակել: Իր ինքնակենսագրական աշխատությունում Հիտլերը պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում երազել դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ: Նա 2 անգամ փորձել է ընդունվել Վիեննայի Բարձր արվեստների ակադեմիա, սակայն ձախողել է:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Հիտլերի աշխատանքների մի մասը տասնյակ հազարավոր դոլարներով վաճառվել է աճուրդներում, իսկ մյուս մասն էլ առգրավվել է ԱՄՆ-ի կողմից ու մինչև այսօր պահվում է այնտեղ:

 

 

Գերմանիայում աճուրդի կհանվեն Հիտլերի կտավները (տեսանյութ)