Մահացել է անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն. shamshyan.com

19:14 • 08.06.17

Այսօր՝ հունիսի 8-ին, հանկարծամահ է եղել անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ. Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին, Երևանում։ 

Թութունջյանը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։

 

Մահացել է անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն. shamshyan.com