Օլիվեր Սթոունն ասել է՝ ինչու է Պուտինի մասին ֆիլմ նկարահանել

17:14 • 08.06.17

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը պատմել է՝ ինչ նպատակ է դրել իր առջև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանելիս: Նրա խոսքով՝ ֆիլմի նպատակն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման գործընթացը դադարեցնելն է: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

«Միացյալ Նահանգների համար կենսական կարևորություն ունի այլ տեսակետ հասկանալ սովորելը: Ես շահագրգռված եմ միջազգային հարաբերությունների հետագա վատթարացման կանխարգելման հարցում», - ասել է Սթոունը:

Դրանից բացի, նա հավելել է, որ վավերագրական ֆիլմի երրորդ և չորրորդ դրվագներում ինքը Պուտինին հարցրել է երկու պետությունների հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, որ Օլիվեր Սթոունը Վլադիմիր Պուտինի հետ ծավալուն հարցազրույց անցկացնելուց հետո նրան պատահաբար դատարկ տուփ է նվիրել: Պուտինը վերցրել է նվերն ու, բացելով այն, հայտնաբերել, որ տուփը դատարկ է: Այդ պահը ֆիքսել են տեսախցիկները: Նշվում է, որ տուփը դատարկ է եղել, քանի որ նվերը՝ սկավառակը, մոռացվել էր DVD նվագարկչի մեջ:

Օլիվեր Սթոունն ասել է՝ ինչու է Պուտինի մասին ֆիլմ նկարահանել